ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին հանրաքվեի արդյունքները գոհացրել են, նրա գնահատմամբ՝ հանրաքվեն անցավ շատ ազնիվ, արդար և անաչառ: «Այստեղ կեղծիքի մասին խոսք լինել չի կարող, կային քաղաքներ, որտեղ «Ոչ»-ն ավելի շատ էր, եթե կեղծվեր, դա էլ կկեղծվեր,- լրագրողների հետ զրույցում նշեց նա և հավելեց. «Եթե կան այդպսի դեպքեր, թող դիմեն իրավապահ մարմիններին, յուրաքանչյուր փաստով կարող են հարուցվել քրեական գործեր»: