Հյուսիսծովային Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գները նվազել են 5․1%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 40․81 դոլարի, գրում է korrespondent.net-ը: WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գները նվազել են 5․6%-ով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 37․73 դոլար:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՕՊԵԿ-ը որոշում չընդունեց նավթարդյունահանման քվոտաների փոփոխման վերաբերյալ՝ որոշելով պահպանել արդյունահանման փաստացի մակարդակը, որը գերազանցում է 1․5 մլն բարելի քվոտան: