Rolls-Royce ընկերությունը առաջարկել է Անկարային թուրքական արտադրության կործանիչի առաջին մոդելի համար օգտագործել իր EJ200 շարժիչը, գրում է gazeta.ru-ն:
Աշխատանքային TFX անվանումով ինքնաթիռների առաջին փորձնական թռիչքները ծրագրվում է անցկացնել 2023-ին:
EJ200 շարժիչը Rolls-Royce, MTU, Avio և ITP ընկերությունների համատեղ արտադրանքն է: Արտադրողները մտադիր են թողարկել շարժիչի ավելի պարզ և չափերով ավելի փոքր մոդել, որն ավելի քիչ վառելիք կպահանջի: