Ռոդ Այլենդ նահանգում օրինականացրել են միասեռ ամուսնությունները՝ հաղորդում է The Wall Street Journal-ը:
Փաստաթուղթը երեկ հավանության է արժանացել՝ 26 կողմ ու 12 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Օրինագիծը թույլ է տալիս միասեռ զույգերին, որոնք գրանցել են քաղաքացիական միություն (նահանգում նման հնարավորություն կար դեռ 2011թ.-ից), հարաբերությունները գրանցել որպես պաշտոնական ամուսնություն:
Ներկայում փաստաթուղթը պետք է վերադառնա օրենսդրական մարմնի ստորին պալատ՝ երկրորդ վերջնական ընթերցման. առաջին ընթերցմամբ այն արդեն հունվարին ընդունվել է:
Մոտ ժամանակներս նախագիծը կուղարկվի նահանգապետ Լինկոլն Չեհֆին՝ ստորագրելու, ով արդեն հայտարարել է օրենքին աջակցելու մասին:
Ենթադրվում է, որ օրենքը ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից՝ հայտնում է Associated Press-ը:
Եթե նահանգապետը ստորագրի փաստաթուղթը, ապա Ռոդ Այլենդը կդառնա ԱՄՆ 10-րդ նահանգը, որտեղ կթույլատրվեն միասեռ ամուսնությունները: