Վերջերս HP-ն բաժանվել է երկու նոր ընկերությունների, որոնց արտադրանքը նախատեսված է օգտատերերի երկու տարբեր խմբերի համար: Նրանցից մեկը կենտրոնացել է սովորական գնորդների վրա, մյուսը՝ կորպորատիվ ոլորտի վրա:
HP-ն ներկայումս նպատակադրվել է շուկա բաց թողնել պլանշետներ, որոնք նախատեսված են բջջային բիզնեսի համար: HP Personal Systems-ի ղեկավար Դևիդ Քոլինը նշել է, որ արտադրողը ծրագրում է պլանշետներ թողարկել տարբեր կատեգորիաների սպառողների համար, օրինակ՝ մանրածախ առևտրի, կրթության, առողջապահության բնագավառների համար՝ հայտնում է internetua.com-ը:
Պետք է նշել, որ 2013թ. սկսած՝ ընկերությունը հիմնականում արտադրում է ոչ թանկ պլանշետներ, որոնց վաճառքի արդյունքում, ընկերության տնօրենի կարծիքով, պետք է ավելի շատ շահույթ լինի: Այժմ HP-ն որոշել է փոխել ռազմավարությունը՝ թողարկելով թանկարժեք պլանշետներ, որոնց գները համարժեք են Apple iPad-ի գներին: