Բաքվի իշխանությունները մերժել են «Ժողճակատ-Մուսավաթ» քաղաքական դաշինքի՝ զանգվածային բողոքի ակցիա անցկացնելու դիմումը: Այս մասին, APA լրատվական գործակալության փոխանցմամբ, նշել է «Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչ Թոֆիկ Յագուբլուն: Նրա խոսքերով, ընտրությունների արդյունքների բողոքարկման նպատակով նախատեսված հանրահավաքի մասին դիմումը ներկայացվել է Բաքվի իշխանություններին, և հայտի մեջ նշվել են դրա անցկացման մի շարք վայրեր: Սակայն իշխանությունները կրկին մերժել են: Սակայն «Մուսավաթ»-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ դաշինքի՝ զանգվածային հավաք անցկացնելու մտադրությունը ուժի մեջ է մնացել: