Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա

Փոքրիկ Իշխանի վերջը․Վերահսկիչ պալատը կդառնա Հաշվեքննիչ պալատ

Երեկ խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը վերջին անգամ քննարկեց և հաստատեց Վերահսկիչ պալատի 2016թ. գործունեության տարեկան ծրագիրը: Վերջին, որովհետև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դրական արդյունքի դեպքում նախատեսվում է, որ Վերահսկիչ պալատի փոխարեն կստեղծվի Հաշվեքննիչ պալատ, որը կլինի ավելի անկախ կառույց: Այնքանով անկախ, որ այդ մարմնի գործունեության ծրագրերը ենթակա չեն լինի ԱԺ հաստատմանը:

Ըստ ԱԺ տարածած տեղեկանքի՝ Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը պետք է ներկայացներ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, սակայն հանձնաժողովի նիստում տարեկան ծրագիրը ներկայացրեց ՎՊ նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը: Մեր այն հարցին, թե ինչու ՎՊ նախագահը ինքը չի ներկայացնում տարեկան ծրագիրը, պարոն Յոլյանը որևէ պատասխան չտվեց:

Սա Զաքարյանի առաջին բացակայությունը չէ Վերահսկիչ պալատին վերաբերող քննարկումների ժամանակ: ՎՊ 2016թ. տարեկան հաշվետվությունը դեռ պետք է քննարկվի և ընդունվի խորհրդարանի կողմից, և կարելի է վստահությամբ պնդել, որ խորհրդարանական քննարկումներին ևս Իշխան Զաքարյանը ներկա չի լինի: Սա ցույց է տալիս, որ Իշխան Զաքարյանը ընդամենը դե յուրե է Վերահսկիչ պալատի նախագահ, իսկ դե ֆակտո այդ պաշտոնը զբաղեցնում է նրա տեղակալ Լևոն Յոլյանը: Այս բացը երևի կլրացվի հաջորդ տարի, երբ Վերահսկիչ պալատը կդադարի գոյություն ունենալ, և դրա փոխարեն կստեղծվի Հաշվեքննիչ պալատը, որի նախագահ կլինի Յոլյանը:

Ինչ վերաբերում է Վերահսկիչ պալատի 2016թ. ծրագրին ապա այն իսկապես շատ հետաքրքիր է, և ինչպես նշում էին ՀՀԿ-ական պատգամավորները, այնտեղ ներառված են ոլորտներ և հարցեր, որոնք մինչև այժմ դուրս են մնացել վերահսկողությունից: Վերահսկիչ պալատը պետք է ուսումնասիրություն իրականացնի Ֆինանսների նախարարությունում՝ պարզելու համար, թե ինչպես է մաքսատների և մաքսակետերի, հարկային՝ տարածքային կենտրոնների կողմից իրականացվել պետական բյուջեի մուտքերի հավաքագրումը: Ուսումնասիրություն է իրականացվելու Պաշտպանության, Գիտության և կրթության, Կապի և տրանսպորտի նախարարություններում, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում և Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում, Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում՝ պարզելու, թե ինչպես են այստեղ օգտագործում պետական բյուջեից հավաքված միջոցները:

Սրանով ՎՊ 2016թ. համար նախատեսված ուսումնասիրությունների ոլորտը ամենևին չի սահմանափակվում: Բայց հարցը միայն նրանում չէ, թե ինչ է հաջորդ տարի ուսումնասիրելու այս կառույցը: Ավելի կարևոր են այդ ուսումնասիրությունների արդյունքները և հետևանքները: Կար ժամանակ, երբ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը իր կողմից ղեկավարվող կառույցի եռամսյակային ուսումնասիրությունների արդյունքները ամփոփելու համար ասուլիսներ էր կազմակերպում և խիստ աղմկահարույց բացահատումներ անում կատարված բազմամիլիոնանոց և նույնիսկ միլիարդանոց չարաշահումների վերաբերյալ, պետական բյուջեից ստացված, բայց ոչ նպատակային օգտագործված միջոցների հայտնաբերման մասին: Հրապարակվում էր, թե այդ խախտումների որ մասն է վերադարձվել բյուջե, իսկ որ մասը կարող է վերադարձվել: Նույնիսկ նյութեր էին ուղարկվում դատախազություն քրեական գործեր հարուցելու համար: Վերջին մի քանի տարիներին նման բան այլևս չկա, և դրա պատճառն ամենևին էլ չարաշահումների քանակի նվազումը չէ: Ուղղակի Հայաստանում չարաշահում կատարելը համարվում է կյանքի նորմ, իսկ դա բացահայտելը և դրա մասին բարձրաձայն խոսելը դիտվում է անթույլատրելի զբաղմունք:

Այնպես որ, ինչ ոլորտում էլ որ ստուգումներ իրականացնի ՎՊ-ը պարզ է, որ այդ ստուգումների արդյունքում կամ ոչինչ չի հայտնաբերվելու, կամ հայտնաբերվածն էլ այնքան չնչին է լինելու, որ հարց է առաջանալու, թե դրա համար ընդհանրապես իմաստ ուներ ստուգումներ կազմակերպել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում