ՆԱՏՕ-ն ներկայացրել է դաշինքի պետությունների և կառավարությունների ղեկավարի հաջորդ գագաթնաժողովի խորհրդանշանը, որը տեղի կունենա 2016-ի հուլիսին Վարշավայում: Արարողությանը մասնակցել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ու Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Վիտոլ Վաշչիկովսկին, գրում է TASS-ը:
«Վահանով ու թրով ջրահարսի խորհրդանշական պատկերը կդառնա 2016-ին Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի խորհրդանշանը: Դա Վարշավայի խորհրդանշանն է, որը դարեր շարունակ քաղաքի պահապանն է»,- ասել է Սթոլթենբերգը: