Իսրայելը «ժամանակ առ ժամանակ» Սիրիայում գործողություններ է անցկացնում սեփական շահերը պաշտպանելու և ժամանակակից զինատեսակները լիբանանյան «Հըզբոլահ» շարժման ձեռքում հայտնվել թույլ չտալու համար: Դա խոստովանել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ելույթ ունենալով Գալիլեյան տարածաշրջանային կոնֆերանսում: Այդ մասին հայտնում է TASS-ը:
«Մենք Սիրիայում ժամանակ առ ժամանակ գործում ենք այն բանի համար, որպեսզի կանխենք մեր դեմ ևս մեկ ճակատի առաջացումը, որը Գոլանում փորձում է ստեղծել Իրանը»,- ասել է Նեթանյահուն, և ավելացրել, որ Իսրայելը «նաև աշխատանքներ է տանում Սիրիայից Լիբանան հատկապես վտանգավոր մահացու զինատեսակների անցնելը կանխելու ուղղությամբ»: «Եվ մենք կշարունակենք դա անել»,- շեշտել է Իսրայելի վարչապետը: