Փինքը որոշել է իր ներդրումն ունենալ անարդարության և երեխաների հետ կապված խնդիրների դեմ պայքարում: Երկուշաբթի օրը երգչուհին դարձել է ՅՈՒՆԻՍԵՖ միջազգային կազմակերպության բարի կամքի դեսպան, հաղորդում է Popcornnews-ը:
Նա անմիջական մասնակցություն կունենա ընչազուրկ երկրների երեխաների օգնության միջոցառումներում:
«Ինձ հանձնարարված է հետևել այն բանին, թե ինչպես են մայերերին սովորեցնում երեխաներին կերակրելու հիմունքները: Ճիշտ սննդակարգի դեպքում երեխաների ինքանզգացողության և առողջության բարելավումը նկատվում է արդեն մեկ շաբաթում: Վիտամիններով հարուստ սնունդը նրանց բառացիորեն կյանքի է վերադարձնում»,- ասել է Փինքը: