Հայտարարում ենք շուրջօրյա նստացույցի մեկնարկը, հերթափոխով, որ կարողանանք ապահվել հրապարակը, այն պատրաստել վաղվա միջոցառումներին: Այս մասին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ վաղը կեսօրին հավաքվելու են տեղեկատվական երկխոսության համար և քաղաքացիական ակցիային մասնակցելու նպատակով, ապա երեկոյան ժամը 18-ին հրավիրում են՝ շարունակելու համար քաղաքական հավաքը, որից հետո կրկին երթ կլինի։