Մեծ Բրիտանիայի ընտանեկան զույգերի մոտ 85%-ը քնում են իրարից 2.5 սմ տարածության վրա: Ինչպես պարզաբանում են գիտնականները, դա վկայում է այն մասին, որ ամուսինների միջև հարաբերությունները լավ են և վստահելի, հայտնում է rosbalt.ru-ն: Եթե քնած ժամանակ ամուսինների միջև հեռավորությունը գերազանցում է 5 սանտիմետրից, ապա նրանց մեջ կա որոշ սառնություն:
Հետազոտման ընթացքում հարցման են ենթարկվել ավելի քան 1000 մարդ: Արդյունքները ցույց են տվել, որ բրիտանացիները` հատկապես կանայք, սիրում են քնել սաղմի դիրքով: Այդպես քնել են հարցման ենթարկվածների 41%-ը: Դա խոսում է այն մասին, որ այդ մարդիկ ունեն նուրբ և զգայուն բնավորություն և բավականին խոցելի են:
Մասնակիցների 15%-ը սիրել են քնել կողքի` երկարությամբ ձգված ձեռքերով և ոտքերով: Դա խոսում է ռացիոնալիզմի մասին: Թիկունքի վրա քնելը ցույց է տալիս, որ մարդը գործնական է և հավաքված: Իսկ փորի վրա քնել սիրողները երազողներ են, միաժամանակ լինելով զգայուն և կոպիտ: