Գերմանիայի ոստիկանությունը հետաքննում է Դորտմունդի կենդանաբանական այգում պինգվինի զոհվելու հանգամանքները, գրում է BBC-ն:
Երեք Հումբոլդթ պինգվինները կենդանաբանական այգուց անհետացել են երկուշաբթի օրը:
Նրանցից մեկն ավելի ուշ սատկած է հայտնաբերվել ֆլամինգոյի համար նախատեսված վանդակում, նրա մարմնին վերքեր կային:
Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել` արդյոք դա առևանգում է եղել, թե թռչունները փախել են իրենց վանդակից: