Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆը համեմատել է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին «կապտանռնագույններ»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, տեղեկացնում է A Bola-ն:
«Մեսսին թիմային ֆուտբոլիստ է, իսկ Ռոնալդուն ցանկանում է հեշտ գոլեր խփել: Այնպիսի տպավորություն է, որ նա չի մտածում թիմի մասին:
Մեսսին նույնպես ցանկանում է գոլեր խփել, սակայն միևնույն ժամանակ նա չի մոռանում իր թիմակիցներին»,- հայտարարել է Կրոյֆը: