Թուրքիայի վեց F-16 կործանիչներ խախտել են Հունաստանի օդային տարածությունը, հայտնում է TASS-ը: Այդ մասին հաղորդել են Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբում:
«Թուրքական վեց F-16-ից կազմված խումբը տեղական ժամանակով 15:01 (17:01 Երևան) հատել են հունական օդային տարածությունը` Լեսբոս և Խիոս կղզիների միջև առանց թռիչքային պլան ներկայացնելու: Դրանից հետո խումբը բաժանվել է երկու և չորս կործանիչների»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ հունական զինվորականների տեղեկատվության՝ թուրքական կործանիչները երկրի օդային տարածքում գտնվել են մոտ 30 րոպե: Մինչև ռուսական Սու-24-ի հետ պատահած դեպքը, թուրքական ինքնաթիռները ամեն օր խախտել են Հունաստանի օդային տարածքը Էգեյան ծովի վրա: Տարեկան խախտումների թիվը հասնում է մոտ 1,5 հազար: