Օրերս դերասանուհի Սալմա Հայեքը խոստովանել է, որ դուստրը` Վալենտինան, մազերը հատուկ աճեցնում է, որպեսզի հետո դրանք նվիրաբերի օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաներին կեղծամների համար: Սալման Instagram-ի իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ աղջնակը կանգնած է մեջքով, և երևում են նրա խիտ ու երկար մազերը:
«Իմ դուստր Վալենտինան աճեցնում է իր գեղեցիկ մազերը, որպեսզի հետո կտրի դրանք և նվիրաբերի կեղծամների համար օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաներին: Դա Սուրբ ծննդյան ոգին է»,- գրել է դերասանուհին: