ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, մեկնաբանելով Վրաստանի դաշինք մտնելու իրադրությունը, հայտարարել է, որ երկրին անհրաժեշտ է սպասել ևս մեկ օր:
Այդ մասին նա հայտնել է Բրյուսելում դաշինքի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում ճեպազրույցի ժամանակ, հայտնում է The Wall Street Journal-ը:
«Դուք շատ երկար եք սպասել: Այժմ պետք է սպասեք ևս մեկ օր»,- ասել է Սթոլթենբերգը:
Ավելի վաղ Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հայտարարել է, որ երկիրը հույս ունի մոտակա ժամանակներում մտնել ՆԱՏՕ-ի կազմի մեջ` Ուկրաինայի իրադրության և Ռուսաստանի գործողությունների պատճառով: