Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն խոսել է իր ապագայի մասին, տեղեկացնում է goal.com-ը:
«Ներկա պահին ես կենտրոնացված եմ «Բավարիա»-ի վրա: Չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում, սակայն հուսով եմ, որ մոտ ժամանակներս կկարողանամ խոսել այդ մասին: Այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս»,- հայտարարել է Ալոնսոն:
Հիշեցնենք, որ ավելի հաղ հաղորդվում էր, թե իսպանացի կիսապաշտպանը ցանկանում է վերադառնալ անգլիական «Լիվերպուլ»: