Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը խոսել է իր ապագայի մասին, տեղեկացնում է Skysports.com-ը:
«Երբեք չեմ մտածել տրանսֆերի մասին: Ինձ դուր է գալիս «Բավարիա»-ն, այստեղ ամեն ինչ հարմարավետ է: Ընտանիքս նույնպես գոհ է:
Իմ գործող պայմանագրի ժամկետը «Բավարիա»-ի հետ լրանում է 2017 թվականին: Ֆուտբոլում չի կարելի խոսել ապագայի մասին, սակայն հիմա ես ինձ շատ լավ եմ զգում»,- հայտարարել է հոլանդացի կիսապաշտպանը:
Հիշեցնենք, որ վերջերս շշուկներ կային, թե իբր հոլանդացի կիսապաշտպանը ցանկանում է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: