ՆԱՏՕ-ն այլևս կարիք չունի Ռուսաստանի տարածքով ցամաքային տարանցման` Աֆղանստանում օպերացիայի ապահովման համար` կապված դրա ծավալների կրճատման հետ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը` Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքում, գրում է TASS-ը:
«Մենք իսկապես Ռուսաստանի հետ համագորակցել ենք տարանցումն ապահովելու նպատակով` մերոնց զինելու համար: Սակայն այժմ մեր առաքելությունն Աֆղանստանում ծավալով զգալիորեն փոքր է, դրան մասնակցում են 100 հազար մարդուց ոչ ավելին, այդ պատճառով էլ մենք զինման այլ երթուղիներ ենք օգտագործում` Ռուսաստանից կախված չլինելու համար»,- ասել է Սթոլթենբերգը:
Սթոլթենբերգը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն երկարաձգել է դաշինքի հրահանգիչների և խորհրդականների` Resolute Support առաքելությունն Աֆղանստանում մինչև 2016-ի վերջը: