Հանրապետության տարբեր մարզերից և քաղաքներից այսօր բազմաթիվ քաղաքացիները չկարողացան Երևան հասնել: Մասնավորապես Աբովյան քաղաքի կանգառներում կուտակումներ էին: Աբովյանցիները գիտեն քաղաքային տրանսպորտի խափանման պատճառը: Մեզ հետ զրույցում նրանք նշել են, որ պատճառը «Ոչ»-ի ճակատի հանրահավաքն է, որն ուզում են խափանել իշխանությունները: