ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել է հատուկ ջոկատի Իրաք ուղարկելու մասին` Սիրիայի տարածքում ԴԱԻՇ խմբավորման գրոհայինների դեմ օպերացիայի համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Ամերիկյան հատուկ ջոկատն իր հետ է տանում հնարավորությունների հավաքածու, որոնք կբազմապատկեն ռազմական ստորաբաժանումների ուժերը»,- ասել է Քարթերը:
Պենտագոնի ղեկավարի խոսքերով` իր ստորաբաժանման խնդիրները կլինեն ռեյդերի անցկացումը, գերիներին ազատ արձակելու օպերացիաները և ԴԱՒՇ-ի առաջնորդներին որսալը:
«Մենք պատրաստ ենք ընդլայնել մեր գործողություններն այնտեղ, որտեղ կարող ենք օգտագործել այդ հնարավորությունները»,- ասել է նա: