I Love Ugly զարդերի ապրանքանիշը տղամարդկանց զարդերի հավաքածու է թողարկել, և գովազդում օգտագործել է մերկ կանանց, հաղորդում է Highsnobiet-ը:
Լուսանկարներում մոդելների մարմնի ինտիմ հատվածները ծածկված են տղամարդկանց ձեռքերով` զարդարված ապրանքանիշի աքսեսուարներով:
Հավաքածուն հիմնականում բաղկացած է արծաթե մատանիներից և ոսկյա զարդերից: Դրանց գինը տատանվում է 225-ից 3 հազար դոլարի միջև: Դեկետմբերի 3-ից հավաքածուն վաճառքում կհայտնվի ԱՄՆ-ում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում գտնվող ապրանքանիշի խանութներում: