Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ թիմը չի պատրաստվում նոր դարպասապահի տրանսֆեր ձեռք բերել, տեղեկացնում է BBC-ը:
«Ինձ դուր են գալիս մեր թիմի դարպասապահները: Ցավում եմ, որ չեմ կարող ուրախացնել լրագրողներին: Կարող եմ ասել, որ «Լիվերպուլ»-ին նոր դարպասապահ պետք չէ:
Մինյոլեն խելացի դարպասապահ է: Նա երիտասարդ է և կարող է մեծ առաջընթաց գրանցել»,- հայտարարել է գերմանացի մասնագետը: