Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է մասնակցել շաբաթ օրը կայանալիք «Բորնմութ»-ի դեմ խաղին, հաղորդում է Daily Mail-ը:
Դարպասապահը վերջին անգամ խաղադաշտ էր դուրս եկել սեպտեմբերին:
Հաղորդվում է, որ «Բորնմութ»-ի դեմ խաղին պատրաստ կլինեն նաև թիմի պաշտպան Ջոն Տերին, կիսապաշտպան Ռամիրեսը և հարձակվող Ռադամել Ֆալկաոն: