Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան վերսկսել է իր մարզումներն ընդհանուր խմբում, հաղորդում է Corriere dello Sport-ը:
28-ամյա գերմանացին բաց էր թողել «ծեր սենյորա»-ի վերջին 3 հանդիպումները վնասվածքի պատճառով: Նշվում է, որ Խեդիրան կարող է մասնակցել դեկտեմբերի 4-ին կայանալիք «Լացիո»-ի դեմ հանդիպմանը:
Բացի այդ, կիսապաշտպանը կփոխարինի Պոլ Պոգբային, ով որակազրկվել է դեղին քարտերի պատճառով:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Խեդիրան մասնակցել է 5 հանդիպման, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: