Պորտուգալական «Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը չի բացառում, որ կարող է կարիերան շարունակել ԱՄՆ-ում, տեղեկացնում է Goal.com-ը:
«Ֆուտբոլն ամենուր է և դա հրաշալի է: Կարո՞ղ եմ հանդես գալ ԱՄՆ-ում: Ինչո՞ւ ոչ: Գործող պայմանագիր ունեմ «Պորտու»-ի հետ և պատրաստվում եմ մնալ այստեղ, սակայն պայմանագրիս ժամկետի ավարտից հետո ամեն ինչ կարող է լինել»,- հայտարարել է իսպանացի դարպասապահը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կասիլյասը մասնակցել է 5 հանդիպման: