Իտալական «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին կարծում է, որ իր թիմն ընթացիկ մրցաշրջանում կկարողանա զբաղեցնել առաջնության բարձր հորիզոնականներից մեկը և վերադառնալ Չեմպիոնների լիգա:
«Չեմ սիրում գուշակությամբ զբաղվել, սակայն ցանկանում եմ «Միլան»-ին տեսնել Չեմպիոնների լիգայում: Կարոտել եմ Չեմպիոնների լիգան: 13 տարի շարունակ մենք հանդես ենք եկել այդ մրցաշարում:
Ինչ վերաբերում է առաջնությանը, ապա կարող եմ ասել, որ մենք մոտ էինք եղել Թուրինի «Յուվենտուս»-ին: Դժվար է ասել, թե ով կլինի ընթացիկ առաջնության չեմպիոնը: Պայքարը շատ թեժ է»,- հայտարարել է Գալիանին: