Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը բաց է թողել թիմի այսօրվա մարզումը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Գերմանացի դարպասապահը ցավեր է զգացել ձախ ոտքի մկանային հատվածում: Այսպիսով, Տեր Շտեգենը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Իսպանիայի Գավաթի` «Վիլյանովենսե»-ի դեմ հանդիպումը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում երիտասարդ դարպասապահը մասնակցել է 4 հանդիպման: