Այլևս ասելու բան չկա, մնում է միայն գործել.Մեզ հրամցվել է մեծ սուտ. Երևանի Ազատության հրապարակում այսօր հրավիրված հանրահավաքին ընթացող իր ելույթն այսպես սկսեց «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը:
«Մեզ հրամցվում է մեծ սուտ. ես կարճ կխոսեմ, բայց պարտավոր եմ խոսել։ Առաջին օրվանից մեզ ասացին՝ մենք սահմանադրական փոփոխություններ ենք առաջարկում, դրա փոխարեն բերեցին նոր Սահմանադրություն: Ինչո՞ւ, որովհետև նոր Սահմանադրությունը տասնամյակների ընթացքում է մշակվում»,-հայտարարեց նա։