Իտալական «Լացիո»-ի կիսապաշտպան Անտոնիո Կանդրևան հայտարարել է, որ ցանկանում է մնալ թիմում, տեղեկացնում է Goal.com-ը:
«Ցանկանում եմ հերքել բոլոր շշուկները: Կանդրևան գործող պայմանագիր ունի ակումբի հետ և չի պատրաստվում լքել թիմը: Մինչև 2018 թվականը նա չի լքի Հռոմը»,- հայտարարել է ֆուտբոլիստի գործակալ Ֆեդերիկո Պաստորելոն:
Հիշեցնենք, որ Կանդրևայի ծառայություններով հետաքրքրված էր իտալական «Ինտեր»-ը: