Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Դանիել Կարվախալը կարող է առաջիկա հանդիպումներում չօգնել իր թիմին, տեղեկացնում է Marca-ն:
Իսպանացի 23-ամյա ֆուտբոլիստը մկանային վնասվածք է ստացել:
Ընթացիկ մրցաշրջանում Կարվախալն Իսպանիայի առաջնությունում մասնակցել է 8 հանդիպման և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ: