Երեքշաբթի օրը հարյուրավոր մարդիկ են տարհանվել Լոնդոնի կենտրոնի փողոցներից մեկից` կասկածելի իրի հայտնաբերման պատճառով: Այս մասին բրիտանական The Independens պարբերականին հայտնել են Լոնդոնի ոստիկանությունում:
Ականատեսները հայտնել են, որ տարհանումը տեղի է ունեցել Hays Galleria-ի մերձակայքում, որը հանրաճանաչ վայր է գնումների համար:
Այդ շինությունը գտնվում է London Bridge մետրոյի կայարանի դիմաց: