Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն արգելում է 2016 թվականի հունվարի 1-ից աշխատանքի վերցնել Թուրքիայի քաղաքացիների, որոնց հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրեր ստորագրված չեն մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը։
Այդ մասին հայտնել է Ռուսաստանի կառավարության մամլո ծառայությունը։ Ռուսաստանի զբաղվածության ու սոցիալական պաշտպանության նախարությանը, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությանն ու Դաշնային միգրացիոն ծառայությանը հանձնարարվել է այդ ուղղությամբ կատարած աշխատանքների մասին կառավարությանն իրազեկել մինչև 2015 թվականի դեկտեմբերի 10-ը։