Այսօր նոր Հայաստանը երկունքի մեջ է և Հանրապետական կուսակցապետությունը ապրում է իր վերջին օրերը: Այս մասին Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» նախաձեռնության հրավիրած հանրահավաքին իր ելույթում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Հայաստանի ճակատագիրն ու ապագան այսօր մեր միջոցով, մեզ հետևողների, բռնի ուժով այս հանրահավաքից հետ պահված քաղաքացիներինն է, որոնք մի քանի ժամից միանալու են մեզ, և դառնալու միացյալ հրապարակ, որում լինելու է հնից նորը: Այսօր նոր Հայաստանը երկունքի մեջ է, և Հանրապետական կուսակցապետությունն ապրում է իր վերջին օրերը»,- հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը: