Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին, լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Նարդարանի դեպքերը, հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում, վերաբերվում է այդ երկրին։
«Իրանի ու Ադրբեջանի միջև հաստատված են բարեկամական հարաբերություններ։ Երկու երկրներից յուրաքանչյուրը երկար տարիներ ապրում է բարիդրացիական պայմաններում։ Մենք ունենք նման սովորույթներ ու ավանդույթներ։ Ես լսել եմ Նարդարանի իրադարձությունների մասին։ Դա Ադրբեջանի ներքին գործն է։ Դժբախատաբար իշխանական մի շարք ԶԼՄ-ներ օգտագործում են այդ հարցը, ցանկանում են լարվածություն ստեղծել մեր երկրների միջև»,- ասել է Լարիջանին։