ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հուսով է, որ Ռուսաստանը կմիանա ԴԱԻՇ-ի դեմ ամերիկյան կոալիցիային: Այս մասին հայտնում է RIA Nօvosti-ն:
«Վերջին հաշվով Ռուսաստանն ընդունում է, որ ԴԱԻՇ-ի սպառնալիքն առավել կարևոր է իր ժողովրդի համար, և կլինի նրանց դաշնակիցը, ովքեր պայքարում են ԴԱԻՇ-ի դեմ»,- ասել է Օբաման՝ Ֆրանսիայում մամլո ասուլիսի ժամանակ, որը հեռարձակում է Սպիտակ տունը:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն նախկինի պես կարծում է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ոչ միայն ԴԱԻՇ-ի, այլև Սիրիայի ընդդիմության ուղղությամբ: Օբաման հայտարարել է, որ «պատրանքներ չունի», որ Ռուսաստանը հարվածները կուղղի միայն ԴԱԻՇ-ի վրա: Օբաման նաև հայտարարել է, որ «180 աստիճանի շրջադարձի չի սպասում» Ռուսաստանի քաղաքականության մեջ առաջիկա շաբաթներին: Միաժամանակ, ԱՄՆ-ն ակնկալում է Սիրիայի հարցով Վիեննական գործընթացի հաջողությունը, հավելել է ԱՄՆ նախագահը: «Մենք կարող ենք տեսնել կրակի դադարեցման առանձին օջախներ Սիրիայի որոշ մասերում»,- ասել է Օբաման՝ հավելելով, որ դա «ընդդիմության խմբավորմանը կազատի» Ռուսաստանի կողմից ենթադրյալ ավիահարվածներից:
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի տարաձայնությունները վերաբերում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռանալուն: