Լոնդոնի «Չելսի»-ի 31-ամյա պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում:
Goal. com-ի տեղեկությունների համաձայն՝ սերբ ֆուտբոլիստի ծառայություններով է հետաքրքրված Միլանի «Ինտեր»-ը: Լոնդոնյան ակումբի հետ Իվանովիչի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2016 թվականի հունիսը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը 10 հանդիպում է անցկացրել: