The Telegraph-ի փոխանցմամբ՝ գիտնականները պատրաստվում են ԱՄՆ-ում ձեռնամուխ լինել մետֆորմինի զանգվածային հետազոտություններին, որը նրանց խոսքերով՝ ծերացման դանդաղեցման ամենահեռանկարային դեղամիջոցն է։
Գիտնականները 2016 թվականի ձմռանը պլանավորել են ներգրավել 70-80 տարեկան մոտ 3000 տարեց մարդկանց, որոնց մոտ ախտորոշվել են քաղցկեղ, սրտային հիվանդություններ կամ մտավոր հետամնացություն։
Մասնագետները վստահ են, որ իրենց կհաջողվի ցույց տալ, որ մետֆորմին ընդունող մարդկանց մոտ դանդաղում է ծերացման գործընթացը և կանգնեցվում է հիվանդության զարգացումը։ Համապատասխան արդյունքները ստացվել են կենդանիների վրա կատարված փորձերից։
Գիտնականները կարծում են, որ մետֆորմինը միջին հաշվով կարող է կյանքը երկարաձգել 50 տոկոսով՝ մեծացնելով մինչև 120 տարվա։