Սիրիայի Հոմս քաղաքում Սիրիայի զորքերի և զինված ընդդիմության միջև տեղային զինադադարի մասին համաձայնագիր է ձեռք բերվել: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է կառավարիչ Թալյալ ալ-Բարրազին:
Նրա խոսքով՝ առաջին փուլում հյուսիսային Էլ-Վաեր արվարձանից 300 գրոհային դուրս կբերվի: «Նրանց տարհանումը նախատեսված է շաբաթ օրը»,- նշել է նա:
Այդ հյուսիսային արվարձանը կլքի ընդհանուր մոտ 3000 գրոհային, նրանք կուղարկվեն Համա և Իդլիբ նահանգներ՝ ավազակախմբերի վերահսկողության տակ գտնվող շրջաններ:
Կառավարիչը չի բացառել, որ գրոհայինների մի մասը զենքը վայր կդնի, ինչպես դա եղել է 2014թ. մայիսին, երբ ապստամբները լքել են քաղաքի կենտրոնի հին թաղամասերը:
«Եթե պայմանավորվածությունները կատարվեն, Հոմսն ամբողջովին կմաքրվի զինված խմբավորումներից»,- նշել է կառավարիչը: