Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի օդանավակայանի շրջանում միկրոավտոբուս է հայտնաբերվել, որում պայթուցիկ սարք է գտնվում։ TASS գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է օդանավակայանի մամլո ծառայությունը։
Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները։
Ներկայում չվերթներն իրականացվում են ըստ չվացուցակի։