Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին մարզվել է առանց սահմանափակումների: Այդ մասին հայտնում է Bild-ը:
32-ամյա ֆրանսիացին մարզվում է անհատական ծրագրով, բայց արդեն այս շաբաթ նա կվերսկսի մարզումներն ընդհանուր խմբի հետ:
Հիշեցնենք, որ «Շախտյոր»-ի դեմ խաղում ստացած սրունքաթաթի վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի եկել մարտից: