ՆԱՏՕ-ն կենտրոնական դեր ունի ԴԱԻՇ-ի դեմ պայքարում: RIA Nօvosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
«ՆԱՏՕ-ն և նրա անդամները կենտրոնական դեր ունեն, և մենք շատ տարբեր բաներ ենք անում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար: ՆԱՏՕ-ի բոլոր անդամներն ընդգրկված են ԴԱԻՇ-ի դեմ (հակաահաբեկչական) կոալիցիայում: Կարծում եմ՝ կարևոր է, որ ՆԱՏՕ-ի անդամներն ու գործընկերները այդ կոալիցիայի մաս լինեն և օգտագործեն մեր ստեղծած (ուժերի և միջոցների) հնարավորությունները համատեղությամբ»,- ասել է Սթոլթենբերգը, որը ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու դաշինքի անդամ 28 երկրների ԱԳՆ ղեկավարների երկօրյա հանդիպմանը:
Սթոլթենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն զինվորականներ կպատրաստի Իրաքի, Հորդանանի և Թունիսի համար ԴԱԻՇ-ի դեմ պայքարի և տարածաշրջանային անվտանգության ապահովման նպատակով: