Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Հարված հասարակական ողնաշարին

Դեկտեմբերի 3-ին Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն մեկնում է Բաքու: Ռուս-թուրքական լարվածության ֆոնին Թուրքիայի վարչապետի ադրբեջանական այցը ստանում է առանձնահատուկ նշանակություն Հայաստանի համար, քանի որ Ադրբեջանը դիտարկվում է որպես Ռուսաստանի հետ լարվածության գործընթացում Թուրքիայի կարևոր գործիքներից մեկը: Ըստ որում, կարևոր է ոչ միայն այն իմաստով, որ Անկարան Մոսկվային նյարդայնացնելու համար Բաքվի միջոցով կարող է խնդիրներ առաջացնել ղարաբաղյան ուղղությամբ, այլ նաև այն իմաստով, որ Բաքուն կարող է Անկարային որոշակի պայմաններ առաջադրել, այսպես ասած՝ կապրիզներ ներկայացնել՝ սպառնալով, որ եթե Անկարան այս կամ այն կերպ չաջակցի ադրբեջանական սադրանքների քաղաքականությանը Ղարաբաղի հարցում, Բաքուն ռուս-թուրքական լարվածության հարցում չի աջակցի Թուրքիայի դիրքորոշումը:

Այսինքն՝ ըստ էության, ոչ միայն Անկարան կարող է օգտագործել Բաքվին Մոսկվայի դեմ, այլև ռուս-թուրքական լարվածության պայմաններում Բաքուն կարող է օգտագործել Անկարային Երևանի դեմ:

Եվ սա մի վկայությունն է այն մասին, որ ռուս-թուրքական լարվածության գեներացիան Երևանի համար առաջ է բերում ոչ միագիծ, այսպես ասած՝ խաչաձև վտանգներ: Վտանգը ըստ էության այնքան էլ բազմազան չէ, բազմազան են այդ վտանգը առաջացնող վեկտորները, ինչը և վտանգի չեզոքացումը դարձնում է բավականին բարդ խնդիր:

Եվ այս պայմաններում Երևանից, բնականաբար, պահանջվում է չափից դուրս ակտիվ և ջանադիր աշխատանք՝ բազմավեկտոր պատճառահետևանքային վտանգը չեզոքացնելու համար: Սա ենթադրում է, իհարկե, աշխատանք ոչ միայն արտաքին ուղղություններով, այլ նաև ներքին:

Մասնավորապես, աշխատանք Հայաստանում հասարակական տրամադրությունների ուղղությամբ: Այստեղ, սակայն, մենք ստիպված ենք արձանագրել վտանգավոր մի երևույթ, որը կարելի է բնորոշել որպես ինֆորմացիոն քաոս, սակայն կարծես թե բավական հմտորեն կազմակերպված ինֆորմացիոն քաոս, որի արդյունքում փորձ է արվում Հայաստանի հասարակությանը հնարավորինս ներշնչել ոչ թե սեփական սուբյեկտության զգացում, այլ հակառակը՝ էլ ավելի խորացնել կախվածությունը այն մտքից, որ հայ ժողովրդի խնդիրների լուծումը Ռուսաստանի ձեռքում է, և ռուս-թուրքական լարվածությունը այդ խնդիրների լուծման լավ պահ է, երբ Ռուսաստանի ձեռքերը կազատվեն:

Իրականում նմանօրինակ ինֆորմացիոն հոսքերով ըստ էության կապվում են Հայաստանի հասարակության ձեռքերը, միտքը, խորացվում է այն համոզումը, որ Հայաստանից ըստ էության ոչինչ կախված չէ, և պետք է սպասել որևէ ազատարար «սապոգի»:

Սա ամենավտանգավորն է, որ տեղի է ունենում ներկայումս, ու սա թերևս աներկբայորեն այն էր, ինչ չպետք էր թույլ տալ որևէ դեպքում: Այսինքն՝ ստեղծված իրավիճակում հասարակության ինքնագնահատականն առաջնային գործոններից մեկն է, որը պետք է բարձրացվի և դրանով իսկ դրվի Հայաստանի դիմադրողունակության խնդրի առանցքում:

Սակայն ներկայումս տեղի է ունենում լիովին հակառակը, և Հայաստանի դիմադրողունակության առանցքն է հայտնվում ինֆորմացիոն գրոհի ներքո: Որտեղից է այս գրոհը կազմակերպված, ով է ղեկավարում և ինչ նպատակներով՝ մի հարց է, ու այս կապակցությամբ, իհարկե, կարող են լինել բազում տարբերակներ, վարկածներ:

Սակայն գլխավոր հարցն այն է, որ կարծես թե առայժմ չի նկատվում հայաստանյան հասարակության այն ռեսուրսը, որի օգնությամբ հնարավոր կլինի կանխարգելել ինֆորմացիոն այս գրոհը: Եվ սա շատ լուրջ սպառնալիք է Հայաստանի պետականությանը, ըստ որում՝ ոչ միայն ներկայիս ժամանակահատվածում, այլև հեռահար ռազմավարական կտրվածքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում