Friday, 19 04 2024
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»

Մանկավարժականի ռեկտորը՝ բուհի «Ոչ»-ի կողմնակից դասախոսին ծեծի ենթարկելու մասին

Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հերքում է, թե համալսարանի դասախոս Հովհաննես Հովհաննիսյանին բուհի տարածքում ծեծի են ենթարկել սահմանադրական բարեփոխումներին դեմ լինելու համար։

Հիշեցնենք, որ այսօր մամուլի հրապարակումներից մեկի համաձայն՝ դասախոսին ծեծել են ՀՀԿ-ական «այո»-ականները՝ հենց սահմանադրական փոփոխությունների հողի վրա:

«Ամեն ինչ, ըստ լուրերի, սկսվել է սահմանադրական փոփոխությունների քննարկումից: Քննարկումն այնքան է թեժացել, որ վերածվել է ծեծկռտուքի՝ ուսանողների մասնակցությամբ»,- գրել է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

«Միջադեպը բացարձակ կապ չունի սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետ, ինչպես նաև ոչ մի կապ չունի Մանկավարժական համալսարանի հետ։ Կապն այնքանով է, որ միջադեպը տեղի է ունեցել Մանկավարժական համալսարանին հարող տարածքում և ոչ թե համալսարանի ներսում։ Իսկ վիճաբանությունը տեղի է ունեցել ավտոմեքենաները կայանելու, իրար ճանապարհ զիջելու հետ կապված»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Միրզախանյանը՝ հավելելով, որ միջադեպի մյուս կողմը ևս ոչ մի կապ չունի համալսարանի հետ։

Նշենք, որ Հովհաննես Հովհաննիսյանը Ֆրանսիական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչն է և դասաժամեր ունի Մանկավարժական և Երևանի պետական համալսարաններում։

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում