Saturday, 20 04 2024
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

Ինչու է գործարարը դառնում հանցագործ, իսկ բանկի աշխատակիցը՝ թիրախ

Օրերս Վարդանանց փողոցում որսորդական հրացանից արձակված կրակոցով «Անելիք» բանկի իրավաբանական վարչության պետ, 2 մանկահասակ երեխաների հայր Հովհաննես Աթանյանին սպանած Մկրտիչ Պողոսյանը ոստիկաններին հայտարարեց. «Հասցրել են կոկորդիս: Ունեցած-չունեցածս խլելը՝ քիչ ա, ազգ ու բարեկամի էլ պարտք եմ մնացել»:

Ավելի ուշ պարզվեց, որ սպանությունը կատարած տաքսու վարորդ Մկրտիչ Պողոսյանը ոչ վաղ անցյալում դոլարային միլիոնատեր է եղել և բանկի հետ ունեցել է դատական վեճեր: Մի քանի տարի առաջ ներկա հանցագործը հաջողակ գործարար է եղել, ով այժմ սնանկացել է: Նրան է պատկանել Փարաքարում գտնվող «Անգելինա» ռեստորանը: 2012թ.-ին Պողոսյանը վաճառել է ռեստորանը, և գույքը նույն պայմանագրով անհատույց օգտագործման պայմանագրով հանձնվել է ռեստորանի նոր տիրոջը: Վերջինս գրավադրել է ռեստորանի անշարժ գույքը «Անելիք» բանկում՝ դրա դիմաց ստանալով 1 մլն 300 հազար ԱՄՆ դոլարի վարկ, սակայն չի մարել վարկը, որի պատճառով էլ գրավադրված գույքը դարձել է բանկի սեփականությունը: Մկրտիչ Պողոսյանը դիմել է բանկ՝ ռեստորանում մնացած իր գույքի դիմաց բանկից պահանջելով 300 հազար ԱՄՆ դոլար: Բանկը, սակայն, հրաժարվել է վճարել կամ վերադարձնել գույքը:

2009թ.-ին «Անելիք» բանկից Մկրտիչ Պողոսյանը ստացել է 21 մլն 351 հազար դրամի վարկ, որի դիմաց գրավադրել է Աշտարակ քաղաքում գտնվող իր առանձնատունը: Վարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով Մկրտիչ Պողոսյանի տունը դարձել է «Անելիք» բանկի սեփականությունը:

Ծանր հանցագործություն կատարած Մկրտիչ Պողոսյանը մեկն է վերջին տարիներին սնանկացած գործարարներից, որոնց թիվն արդեն իսկ բավական մեծ է և, դատելով սնանկությունների մասին պաշտոնական տեղեկատվությունից, հաստատուն աճում է:

Եթե հիշում եք, վերջերս կառավարության նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացնելով ԴԱՀԿ ծառայության մեքենաները ևս 20-ով ավելացնելու իր նախագիծը՝ ասաց, թե դա արվում է, քանի որ մոտ 4 անգամ ավելացել են ԴԱՀԿ-ի կատարողական վարույթները, իսկ սա խոսում է մեկ բանի մասին. մոտ 4 անգամ Հայաստանում ավելացել են բռնագանձումները, հարկադիր աճուրդներն ու սնանկացումները:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հայաստանում վարկային տոկոսները միջինը 16-20 տոկոս են, սա նշանակում է, որ բիզնեսի վրա դրանք բացասական ազդեցություն են ունենում: «Որպեսզի 20 տոկոս վարկի տոկոսադրույքը վճարի, գործարարը պետք է 30 տոկոս եկամուտ ունենա, իսկ դա նշանակում է՝ եթե բիզնեսի եկամուտը 30-ից քիչ է, գործարարը գումար է վերցրել և աշխատում է բացառապես բանկի համար: Բոլոր դեպքերում շահում է բանկը, ոչ թե գործարարն է ունենում շատ եկամուտ, այլ բանկը: Նշանակում է՝ դու դառնում ես բանկի համար փող աշխատող, ոչ թե սեփական բիզնեսը զարգացնող»,- տեսակետ հայտնեց տնտեսագետը:

Ըստ նրա՝ կան հարցումներ, որ ցույց են տալիս, որ շատ քչերը կարող են 20 տոկոս և ավելի արտադրողականությամբ աշխատել: «Եվ այս դեպքում գործարարը կարող է հայտնվել մի թակարդի մեջ, իր գույքով և ունեցվածքով հայտնվել սնանկության ու դատերի մեջ: Սա հասարակության մեջ և լարվածություն կարող է առաջացնել, և ծանր հետևանքներ, որովհետև մարդիկ կորցնում են իրենց ունեցվածքը»,- ասաց Խաչատրյանը:

Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանի տնտեսական աճը համարժեք չէ բանկերի վարկավորման տոկոսների հետ: «Մեր տնտեսական աճը 2.2 տոկոս է, իսկ բանկերի տոկոսը՝ 20: Մեր վարկային պորտֆելը կազմում է մոտ 2 տրլն 69 մլրդ դրամ, որը եթե դիտարկենք 17-20 տոկոս տոկոսադրույքի միջակայքում, ստացվում է՝ տարեկան մենք վճարում ենք մոտ 370-400 մլրդ-ի տոկոսներ: Այսինքն՝ մեր ազգի վրա դա այդքան մեծ թիվ է նստում: Սա մեր տնտեսական աճից մի քանի անգամ մեծ է, որովհետև մոտենում է մոտ 800 մլն դոլարի, իսկ մեր տնտեսական աճն ընդամենը 300 մլն է: Մեր վարկերը ավելի շատ օգուտ են ապահովում բանկային համակարգին, քան մեր տնտեսությունն է տարեկան արդյունք ստանում: Այսինքն՝ պետության ներսում առանձին մի պետություն են ֆինանսական կառույցներն ու համակարգը»,- ասաց տնտեսագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում