Նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքից հետո Ֆրանսիայի տարածքում արտակարգ դրոթյան ռեժիմի հայտարարման պահից ավելի քան 2000 խուզարկություն է արվել։ Այս մասին հյատարարել է երկրի վարչապետ Մանուել Վալսը Europe 1 ռադիոկայանի եթերում։
Վարչապետը նշել է, որ խուզարկությունների արդյունքում հնարավոր է եղել առգրավել 320 միավոր զենք։ «Դատական գործ է հարուցվել 250 գործով, 210 մարդ կալանքի տակ է»,- ասել է Վալսը։
Վարչապետը հավանական չի համարել տեղեկությունն այն մասին, որ ահաբեկչությունների հետ կապված հետախուզվող Սալահ Աբդեսլամը կարող է գտնվել Սիրիայում։