Friday, 29 03 2024
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան

Քանի դեռ չկան կարևոր հարցն ու պատասխանը

Ոստիկանապետ Վովա Գասպարյանը ոստիկանությունում կայացած լայն ֆորմատի խորհրդակցության ընթացքում անդրադառնալով այն հատուկ գործողությանը, որ օրեր առաջ իրականացրել են ԱԱԾ և ոստիկանության հատուկ ստորաբաժանումները, ասել է, որ «տղաներն իրենց կյանքն են վտանգել, իսկ կան մարդիկ, որ նրանց արածը ծաղրում են»:

Իշխանության ներկայացուցիչները իրականացված հատուկ գործողությունից հետո այդքան հանգամանալից չեն խոսել բուն գործողության, հնարավոր վտանգների և այլնի մասին, որքան այն մասին, որ հասարակության մի ստվար հատված չի հավատացել իրենց, չի հավատացել, որ իսկապես լուրջ վտանգ է չեզոքացվել: Ընդ որում՝ դատելով այն բանից, որ իշխանությունները այդքան հետևողականորեն խոսում են այդ թերահավատության մասին և փորձում է տեղի ունեցածի լրջության մեջ համոզել հանրությանը, վկայում է, որ թերահավատ է հասարակության մեծ մասը, այլապես փոքր մասի թերահավատությունը իշխանությունների համար այդքան անդրադառնալի խնդիր չէր լինի:

Մի բանում, սակայն, իշխանությունը երևի թե մոլորության մեջ է: Եթե հասարակությունը «ծաղրում» է կամ չի հավատում, չի վստահում, ապա ոչ թե հատուկ գործողություն իրականացրած ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներին, ոչ թե նրանց արած գործն ու նվիրվածությունը, ոչ թե նրանց անձնազոհության պատրաստակամությունը, այլ՝ իշխանություններին: Եվ պետք չէ իշխանությունների հանդեպ հասարակության անվստահությունը տարածել այդ պրոֆեսիոնալների, անձնուրաց աշխատելու պատրաստ անձանց վրա: Հասարակությունը իշխանության հանդեպ է թերահավատ, ոչ թե ԱԱծ և ոստիկանության այն աշխատակիցների, որոնք պատրաստ են անգամ կյանքի գնով ապահովել պետության և քաղաքացիների անվտանգությունը:

Սա պետք է երևի թե արձանագրել մեկընդմիշտ. հասարակության վերաբերմունքը ուղղված չէ և չի էլ եղել ուղղված այդ անձանց աշխատանքին, նրանց գործունեությանն ու նվիրվածությանը: Եվ երբ այդ անվտանգության ապահովմանն ուղղված որևէ հատուկ գործողություն է իրականացվում, որն արժանանում է թերահավատության և անվստահության, իշխանությունը մինչև հասարակությանը դրա համար մեղադելը և հասարակության վերաբերմունքը սխալ հասցեով ուղղելը, պետք է, երևի թե, նախ ինքն իրեն հարց տա՝ իսկ ինչո՞ւ է այդ թերահավատությունը, ինչո՞ւ մարդիկ չեն հավատում, չեն վստահում, կասկածում են, «ծաղրում»: Ինչո՞ւ է այդպես, ո՞րն է պատճառը:

Այն, որ կան նման վերաբերմունքով շահագրգիռ խմբե՞ր, գուցեև տարբեր նեղ նպատակներ հետապնդող: Իհարկե, կարող են և լինել այդպիսիք, ու հաստատ կան այդպիսիք, ըստ որում՝ հենց իշխանության շարքերում էլ: Սակայն ոչ մի նեղ խումբ, այն էլ՝ փոքր երկրում, չի կարող նման նպատակներով շահագրգռված հասարակությանը բերել անվստահության և թերահավատության, եթե իշխանությունների գործունեությունն ինքնին լի չէ նման առիթներով ու պատճառներով: Այսինքն՝ եթե կան նման խմբեր, որոնք փորձում են ուղղորդել հանրությանը, ապա այդ խմբերի աշխատանքը հեշտացնում է հենց իշխանությունը՝ իր վատ աշխատանքով, իր անարդյունավետ կառավարումով, երկրում օրինականություն, իրավահավասարություն, արդարադատություն իրականացնելու իր անընդունակությամբ կամ չկամությամբ, պետությունը, հասարակությունը յուրայինների և ոչ յուրայինների բաժանելու գործողությամբ, կոռուպցիայի դեմ, մենաշնորհների, օլիգոպոլիաների դեմ պայքարելու անկարողությամբ և չկամությամբ, պետությունը լիսկաներին, վարդանիկներին, շմայսներին և այլոց հանձնած լինելու գործողությամբ:

Այս ամենն է, որ բերում է հասարակական անվստահության, թերահավատություն առաջացնում իշխանության ցանկացած գործողության հանդեպ: Եվ այս միջավայրում է, որ գործունեության պարարտ հող են գտնում տարբեր շահեր հետապնդող խմբերը, այդ թվում՝ ներիշխանական շատ խմբեր առաջին հերթին:

Սա է պետք հասկանալ, այդ հարցերն է պետք տալ ու պատասխանները գտնել՝ խնդիրները լուծելու համար: Այլապես հասարակությանը թերահավատության մեջ մեղադրելը ընդամենը կա՛մ գիտակցված նենգափոխում, կա՛մ փախուստ է իրականությունից, կամ էլ մոլորություն, որը թույլ չի տա գտնել իսկապես կարևոր խնդիրների լուծումներ, որոնք իհարկե շատ անհրաժեշտ են բարդագույն մարտահրավերների պայմաններում պետական անվտանգությունը և քաղաքացիների պաշտպանվածությունը ապահովելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում