Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նախագահականից դրամաշնորհներ ստացած ՀԿ-ները կարո՞ղ են անկողմնակալ դիտորդ լինել

«Առաջին լլրատվական»-ի զրուցակիցն է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ԵԱՀԿ և ԵԽԽՎ/ԺՀՄԻԳ միջազգային կազմակերպություններից դիտորդական առաքելություն կիրականացնեն ընդամենը 16 միջազգային դիտորդներ: Սա այդ կազմակերպությունների կողմից կարելի է բավականին պասիվ մասնակցություն համարել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը միջազգային այդ կառույցներից նման սահմանափակ թվով դիտորդներ ներկայացնելը բացատրում է հանրաքվեի և ընտրական գործընթացի տարբերությամբ: «Նման կազմը բացատրվում է տվյալ կազմակերպություններում կիրառվող պրակտիկայով: Վերջիններս բոլորովին այլ մոտեցում են դրսևորում ընտրությունների դիտարկման գործընթացների նկատմամբ և մոտեցումն այլ է հանրաքվեի նկատմամբ»,- «Ժամանակի» հետ զրույցում ասաց Տ. Մուկուչյանը:

Ներկայացնում ենք Տ.Մուկուչյանի հետ միջազգային ու տեղական դիտորդական առաքելությունների վերաբերյալ մեր զրույցը:

– Պարոն Մուկուչյան, չե՞ք կարծում, որ այս անգամ ԵԱՀԿ  և ԵԽԽՎ/ԺՀՄԻԳ կազմակերպություններից քիչ դիտորդներ են ժամանալու Հայաստան:

– Այդ կազմակերպություններից տրված բացատրությունն այն էր, որ հանրաքվեների ժամանակ դիտորդական առաքելություններ իրականացնելու պրակտիկան տարբերվում է ընտրությունների ժամանակ կիրառվող պրակտիկայից: Եվ, որպես կանոն, երկարատև դիտորդներ որպես այդպիսին չեն գործուղվում: Ի տարբերություն ընտրությունների՝ հանրաքվեի ժամանակ չկա նաև մեծ թվով կարճատև դիտորդներ գործուղելու պրակտիկան:

– Բայց ի՞նչ տարբերություն՝ հանրաքվե է, թե ընտրություն, երբ նույն ընտրական գործընթացն է:

– Ես չեմ կարող դրա վերաբերյալ որևէ պարզաբանում տալ, ես ընդամենը ներկայացրեցի մեզ ներկայացված մոտեցումը: Միաժամանակ նաև իրազեկեցին, որ այս անգամ տարբեր է լինելու հանրաքվեից հետո տրվող եզրակացության ձևաչափը:

– Բայց չէ՞ որ նույն միջազգային կազմակերպություններն էին ՀՀ իշխանություններին հորդորում հանրաքվեն անցկացնելու համար բարձրացնել ընտրական գործընթացների նկատմամբ հասարակական վստահությունը, մինչդեռ իրենք պակաս վերահսկողական վերաբերմունք են դրսևորում:

– Վստահության բարձրացումը միայն դիտորդական առաքելություններով չպետք է պայմանավորել, և դա երբևէ չպետք է ուղղակի կապի մեջ դնել դիտորդական առաքելությունների հետ: Իհարկե, դիտորդական առաքելությունների ներկա գտնվելն ամբողջ գործընթացում կարևորագույն նշանակություն ունի թե գործընթացին հետևելու, ինչու չէ, նաև արդյունքում առաջարկություններ ներկայացնելու առումով, որովհետև նաև այդ եզրակացություններն իրենցում պարունակում են առաջարկություններ, որոնք հետագայում օգտագործվում են օրենսդրության կատարելագործման համար: Բայց այս պարագայում պետք է նկատել մի շատ կարևոր հանգամանք՝ Ընտրական օրենսգրքի և Հանրաքվեի մասին օրենքի պահանջներին համապատասխան հանրաքվեների կազմակերպման խնդիրը թերևս առաջին հերթին վերաբերում է ընտրական հանձնաժողովներին:

– Իսկ ընտրական գործընթացների համար ինչպե՞ս եք ընտրում տեղական դիտորդական կազմակերպություններին: Ով դիմեց, գրանցո՞ւմ եք, թե՞ որոշակի սահմանափակումներ, չափանիշներ կան:

– Ընտրական օրենսգրքով շատ սահմանափակ են այն դեպքերը, երբ տեղական հասարակական կազմակերպությունը չի կարող իրականացնել դիտորդական առաքելություն: Մասնավորապես կարող ենք ամրագրել հետևյալ պահանջը, որ տեղական դիտորդական առաքելություն կարող են իրականացնել Հայաստանում գրանցված այն ՀԿ-ները, եթե նրանց կանոնադրությունը ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերը պահանջում է որպես կանոնադրական նպատակներ: Եվ բնականաբար, բոլոր այն կազմակերպությունները, որոնք իրենց կանոնադրությամբ ունեն այդ նպատակն ու դիմում են ԿԸՀ-ին հավատարմագրվելու համար որպես տեղական դիտորդական առաքելություններ, վերջիններիս վերաբերյալ համապատասխան ամրագրում է իրականացվում: Այս անգամ մենք հավատարմագրել ենք 18 կազմակերպությունների, մեզ դիմել էին 21 կազմակերպություններ: Երեք դիմումի պարագայում հանձնաժողովն ընդունել է մերժման որոշում, որի պատճառը եղել է մեկը՝ նրանց կանոնադրություններում առկա չի եղել վերը նշված պահանջը:

– Իսկ ԿԸՀ-ն չի՞ ստուգում այդ դիտորդական կազմակերպությունների կենսագրությունը, փորձը, թե նրանք նախորդ ընտրությունների ժամանակ ինչպիսի առաքելություն են իրականացրել: Դիտարկելուց հետո համապատասխան եզրակացություն ներկայացրե՞լ են, թե՝ ոչ, թե՞ միգուցե դիմել են, գրանցվել են և ընտրական գործընթացը չեն էլ դիտարկել:

– Օրենքով նման որևէ սահմանափակում ամրագրված չէ, ինչը նշանակում է, որ մենք դիտորդական կազմակերպությունների հավատարմագրման դեպքում գրանցումը մերժելու լրացուցիչ որևէ հիմք չենք կարող ներկայացնել:

– Իսկ չե՞ք կարծում, որ նման չափորոշիչներ սահմանելը անհրաժեշտ է, որպեսզի դիտորդական կազմակերպությունների աշխատանքի կամ անկողմնակալության նկատմամբ վստահություն լինի:

– Այս պարագայում սահմանափակումներ ամրագրելը հավանաբար կընկալվի որպես ընտրական գործընթացներին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներկա գտնվելն ու հետևելը խոչընդոտող քայլ: Դրա համար մեր օրենքի կանոնակարգումները բավականին բաց են: Եթե քվեարկության օրը հասարակական կազմակերպության որևէ ներկայացուցիչ դրսևորում է կողմնակալ վերաբերմունք, զբաղվում է քարոզչությամբ, դա կարող է հիմք հանդիսանալ համապատասխան վարչական վարույթ իրականացնելու և տվյալ կազմակերպությանը դիտորդական իրավունքից զրկելու համար: Բայց դա՝ արդեն հետո:

– Ձեր կարծիքով՝ հանրաքվեի ժամանակ որքանո՞վ կարող են անկողմնակալ դիտորդական առաքելություն իրականացնել, օրինակ, նախագահականի դրամաշնորհով ծխելու դեմ պայքարող «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիան» կամ «Ազատ հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն, որը բացահայտ պաշտպանել է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը և 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ հայտարարել է, որ այն անցել է առանց խախտումների:

– Անկողմնակալության կամ կողմնակալության վերաբերյալ ոչ թե պետք է դատողություններ անել՝ ելնելով ինչ-ինչ հանգամանքներից, այլ ելնելով կոնկրետ դիտորդության վերաբերյալ վերջիններիս գործունեությունից: Եվ օրենքի կանոնակարգումներն ու ամրագրումներն այնպիսին են, որ հանձնաժողովներն այս կամ այն կազմակերպության համար որոշում կայացնելիս՝ բացառապես պետք է ելնեն դիտորդական առաքելության իրականացման ընթացքում նրանց կողմից դրսևորած վարքագծից: Հակառակ պարագայում նրանց իրականացրած տարաբնույթ ծրագրերը չեն կարող հիմք հանդիսանալ պնդելու, թե այս կամ այն կազմակերպությունն անկողմնակալ չէ կամ գործընթացում դրսևորելու է կողմնակալություն այս կամ այն դրքորոշման օգտին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում