Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Փարիզում հայտարարել է, որ ինքը պատրաստ է հրաժարական տալ, եթե ապացուցեն, որ Թուրքիան նավթ է գնում ԴԱԻՇ-ից, գրում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ լրացուցիչ տեղեկություն է ստացել այն մասին, որ ահաբեկիչների կողմից վերահսկվող նավթահորերից արտահանվեղ նավթն արդյունաբերական ծավալներով հասնում է Թուրքիա:
Պուտինը նաև հայտարարել էր, որ Ռուսաստանը հիմքեր ունի ենթադրելու, որ ռուսական Սու-24 ինքնաթիռը խոցվել է Թուրքիա նավթի անվտանգ տեղափոխումն ապահովելու նպատակով: